Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշն իր կարծիքն է հայտնել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Ֆարերյան կղզիների թիմի դեմ խաղի մասին:
«Մենք ճիշտ մոտեցում ցուցադրեցինք: Դա կարևոր է: Իհարկե, ոմանց թվում էր, որ հեշտ կլինի: Սակայն ես հետևել էի մեր մրցակցի վերջին երկու խաղերին ու գիտեի, որ շատ վտանգավոր թիմ է: Սաներիս հրահանգեցի ամենայն լրջությամբ մոտենալ խաղին: Նրանք հասկացան ինձ:
Պետք է այսպես շարունակենք: Սխալվելու իրավունք չունենք, քանի որ պարտվել ենք Շվեյցարիայի ընտրանուն, ինչը պարտավորեցնում է հաղթանակ տանել յուրաքանչյուր խաղում: Եթե անենք դա, առաջին տեղը կզբաղեցնենք խմբում»,- A Bola-ը մեջբերում է Սանթուշի խոսքերը:









































