Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ երեկվա բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարությունը որոշել է ընդունել թուրքական գյուղմթերքը:
Նրա խոսքով՝ այդ հարցով զբաղվելու է միջկառավարական հանձնաժողովը: Առաջինը ռուսական շուկա կվերադառնան ցիտրուսներն ու կորիզապտուղները՝ ասել է նա:
Ռուսաստանի նախագահը դա որակել է որպես փոխշահավետ որոշում՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հուսով է, որ շուկան թուրքական մրգերով հագեցնելը կնպաստի դրանց գների նվազեցմանը:
Նա նշել է, որ թուրք գործընկերների համար ռուսական շուկա վերադառնալը գնահատվում է տարեկան 500 միլիոն դոլար:











































