Ռուսաստանն ու Թուրքիան պաշտպանում են Հալեպից զինյալների դուրսբերման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի առաջարկությունը՝ արյունահեղությանը վերջ դնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ փոխանցում է Interfax-ը։
«Թուրքիայի նախագահի հետ միասին մենք պայմանավորվեցինք, որ ամեն ինչ անելու ենք՝ աջակցելու Հալեպ քաղաքից մարտական այն ստորաբաժանումների դուրսբերման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ պարոն Ստաֆան դե Միստուրայի նախաձեռնությանը, որոնք չեն ցանկանում վայր դնել զենքը»,- ասել է Պուտինը՝ ամփոփելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած բանակցությունների արդյունքները։







































