Սամվել Բալասանյանը ոչ թե ընտրվեց, այլ նշանակվեց Գյումրու քաղաքապետ: Թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում ՀՀԿ-ն զավթեց իշխանությունը: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու ԳԱԼԱ կուսակցության ցուցակի անդամ Արմենուհի Վարդանյանը:
Ընդդիմադիր կուսակցությունների ավագանու ներկայացուցիչները որոշել են բոյկոտել ավագանու նիստերը, նրանք նախօրեին չմասնակցեցին անդրանիկ նիստին: Ա. Վարդանյանի դիտարկմամբ՝ բոյկոտը նվեր չէ իշխանությանը. «Հակառակը՝ Սամվել Բալասանյանին շատ դժվար աշխատանք է սպասվում Գյումրու քաղաքապետի պաշտոնում, նրան շատ դժվար է լինելու աշխատել ավագանու կազմի հետ»:
«Տեղի ունեցավ բացարձակ ապօրինի որոշում և ընտրատարածքային հանձնաժողովի ադմաները անհատապես էլ դժվարացան բացատրել, թե ինչու կողմ քվեարկեցին այդ որոշմանը՝ ինչու որոշվեց Բալասանյանին նվիրել երկու մանդատ՝ շուրջ 250 000 գյումրեցու քվե կլորացնել, դարձնել մանդատ, նվիրել նրան, ում չեն քվեարկել այդ քաղաքացիները, և նրան դարձնել քաղաքապետ»,- նշեց Ա. Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































