Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը մինչև 2023 թվականը ապահովելու է Թուրքիայի էներգետիկ ոլորտին անհրաժեշտ բոլոր ներդրումների 20 տոկոսը։
Այդ մասին Ստամբուլում ընթացող 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի շրջանակներում հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը.
«Թուրքիայի կառավարության դրած նպատակներին համաձայն՝ մինչև 2023 թվականը այդ երկրում էներգետիկ ոլորտում ներդրումները պետք է հասնեն 100-120 միլիարդ դոլարի։
SOCAR-ը 18 միլիարդ դոլարի ներդրումներով կապահովի ներդրումների այդ ծավալի 20 տոկոսը։ Համաշխարհային կարիքները փոխվում են, և էներգետիկ սեկտորը պետք է օպերատիվորեն պատասխանեն այդ փոփոխություններին։ SOCAR-ը կշարունակի ներդրումներ անել Թուրքիայի տնտեսությունում»։









































