Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը հետաքրքրված է «Լուկօյլի» հետ գործընկերային հարաբերությունների շարունակման մեջ։
Այդ մասին նշված է ռուսական ընկերության տարածած հայտարարությունում։ Դրա համաձայն՝ Էրդողանն այդ հայտարարությունն արել է Ստամբուլում իր նստավայրում «Լուկօյլ» ընկերության նախագահ Վագիտ Ալեկպերովի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպման ժամանակ Էրդողանը բարձր է գնահատել «Լուկօյլի» գործունեությունը երկրի տարածքում և հայտարարել է, որ թուրքական կողմը շահագրգռվածություն է հայտնել հետագայում նույնպես գործընկերային հարաբերությունների հաջող գործունեության համար։
Ընկերությունն ընդգծել է, որ Թուրքիայի տարածքում գործում է ավելի քան 18 տարի։ Ռուսական ընկերությունը մտնում է Թուրքիայի խոշորագույն վառելիքային ընկերությունների տասնյակում՝ ավտոլիցքավորման կայանների թվով զբաղեցնելով 5-րդ տեղը, որոնց թիվը ներկայումս կազմում է մոտ 600։







































