Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այն անց է կացվում Թուրքիայի նախագահի նստավայրում, գրում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Պուտինը ելույթ է ունեցել Համաշխարհային էներգետիկ համաժողովում:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ Պուտինը և Էրդողանը ծրագրում են ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մի շարք հարցեր քննարկել, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և համաշխարհային մի շարք խնդիրների վերաբերյալ, առաջին հերթին Սիրիային վերաբերող հարցերը:









































