ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիային պետական հեղաշրջման փորձը հաջողությամբ կանխելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Պուտինը հայտարարել է, որ ուրախ է, որ հաջողվել է իրավիճակը պահել վերահսկողության տակ, և հիմա այն վերականգնվում է:
«Մենք հասկանում ենք, որ Թուրքիայում նման խոշոր միջոցառումների համար լավագույն ժամանակը չէ, որովհետև միայն վերջերս այն վերապրել է պետական հեղաշրջման փորձ: Մենք շատ ուշադիր և անհանգստությամբ հետևում էինք այն ամենին, ինչ տեղի էր ունենում Թուրքիայում»,- ասել է Պուտինը:
Պուտինը շնորհավորել է «թուրք ժողովրդին և նախագահ Էրդողանին, որ իրավիճակը հաջողվել է պահել վերահսկողության տակ»:
«Մենք շատ ուրախ ենք, որ Թուրքիան վերականգնվում է, և հաջողություններ ենք ցանկանում»,- ասել է ՌԴ նախագահը:











































