ԱՄՆ երկու խոշորագույն ընկերություններ, որոք զբաղվում են գազավորված ըմպելիքների արտադրությամբ, վերջին 5 տարիների ընթացքում գումար են փոխանցել ամերիկյան 96 առողջապահական կազմակերպությունների, ինչը արգելակել է Ամերիկայում գազավորված ըմպելիքների սպառման նվազման գործընթացը և արագացրել ճարպակալման համաճարակը՝ հայտնում են Բոստոնի համալսարանի գիտնականները։
«Այդ ընկերությունները կիրառել են իրենց լավ հարաբերություններն այդ կազմակերպությունների հետ՝ ստեղծելու իրենց բրենդների դրական կերպար»,- հայտարարել է Դենիել Աարոնը համալսարանից։
Ընդհանուր առմամբ, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, Coca-Cola-ի ծախսերը լոբբինգի համար կազմել են ավելի քան 6 մլն դոլար, PepsiCo-ինը՝ մոտ 3 մլն դոլար, մյուսներինը՝ ավելի քիչ։