ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դեբատների հաղորդավարներին մեղադրել է այն բանի համար, որ նրանք իր մրցակցին՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, պատասխանի համար ավելի շատ ժամանակ են հատկացնում։
«Դուք թույլ եք տալիս նրան խոսել սահմանված ժամանակից մեկ րոպե ավելի, իսկ երբ ես եմ պատասխանում՝ մեկ վայրկյան ավելի, ինձ կանգնեցնում եք»,- ասել է նա։
Համաձայն կանոնադրության՝ պատասխանները պետք է տեղավորվեն 2 րոպեում։ Հաղոդավարները թեկնածուներին բազմիցս հիշեցրել են կանոնի պահպանման անհրաժեշտության մասին։
Դեբատները շարունակվել են 1.5 ժամից փոքր-ինչ ավելի։ Ինչպես հաշվել է CNN-ը՝ իրականում Թրամփը մեկ րոպեով ավելի երկար է պատասխանել հարցերին, քան Քլինթոնը։ Թրամփի պատասխանները զբաղեցրել են 40 րոպե 10 վայրկյան, իսկ Քլինթոնինը՝ 39 րոպե 05 վայրկյան:







































