Ղրղըզստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին հոկտեմբերին երկրի իշխանությունների ու օտարերկրացի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություների բարձր վտանգի մասին, որոնք կարող են կապված լինել մարդկանց առևանգումների կամ պատանդառման հետ։ Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնական կայքերում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Թեև չկա որևէ հստակ տեղեկություն Բրիտանիայի քաղաքացիների համար, մենք խորհուրդ ենք տալիս պահպանել զգոնություն հասարակական վայրերում, հեռու մնալ մարդաշատ վայրերից և հետևել տեղի իշխանությունների կողմից անվտանգության հարցերով ցուցումներին»,- ասվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան կայքում։
Համանման տեղեկություն է զետեղվել նաև ԱՄՆ դեսպանատան կայքում։
Զգուշավորության կոչ է արվում հատկապես հանրապետության հարավում ուղևորությունների ժամանակ։ Նշվում է, որ Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի սահմանները կարող են փակվել առանց նախնական ծանուցման։ Այնտեղ վերջին ամիսներին անվտանգության ոլորտում մի քանի միջադեպ է տեղի ունեցել։






































