Սենթ-Լուիսում (Միսսուրի) ԱՄՆ նախագահի հանրապետական թեկածու Դոնալդ Թրամփը դեմոկրատ մրցակցի՝ Հիլարի Քլինթոնի հետ հեռուստաբանավեճի երկրորդ փուլի ընթացքում խոստացել է ընտրվելու դեպքում բանտ նստեցնել նրան։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
«Դու բանտում կլինես»,- ասել է Թրամփը՝ ի պատասխան Քլինթոնի այն խոսքերի, որ նրա նախագահությունն անընդունելի է ԱՄՆ-ի համար։
Հանրապետականը խոստացել է ընտրվելու դեպքում հատուկ դատախազ նշանակել ծառայողական նպատակներով Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստի օգտագործումը հետաքննելու համար։ Նա նաև կոչ է արել իր մրցակցին՝ ներողություն խնդրել էլեկտրոնային փոստից 33 հազար էլեկտրոնային նամակների անհետացման համար։






































