Սիրիայի ԱԳ նախարարությունը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որում խստագույնս դատապարտել է Եմենի մայրաքաղաքում սգո արարողության ժամանակ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական երկրների կոալիցիայի ավիահարվածը:
SANA տեղեկատվական գործակալության կողմից տարածված հայտարարության տեքստում նշվում է, որ «սգո արարողությանը դիտմամբ հարված է հասցրել սաուդյան սպանության մեքենան»:
«Այդ հրեշավոր հանցագործությունը դարձել է սաուդյան-վահաբիստական ռեժիմի հերթական սև գործողությունը Եմենի, Իրաքի, Սիրիայի և այլ երկրների արաբական ժողովուրդների նկատմամբ` նպատակ ունենալով նրանց թուլացնել և ենթակառուցվածքները քայքայել՝ դրանով իսկ կատարելով տարածաշրջանում իրենց գերիշխանությունը պարտադրելու իսրայելա-ամերիկյան պլանը»,- հայտարարել են Սիրիայի ԱԳՆ-ում:









































