Հայաստանում հոկտեմբերի 10-11-ը և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 12-13-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ին էապես չի փոխվի, հոկտեմբերի 11-ի և 12-ի կնվազի 2-4 աստիճանով և Շիրակում, Կոտայքում ու Գեղարքունիքում ցերեկը կկազմի +16…+21 աստիճան։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևանում հոկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-14-ին ցերեկը կդիտվի19-22 աստիճան տաքություն։










































