Գիշերը անհայտ անձինք պայթեցրել են «Վանաձոր ՔԿՀ» պետի մեքենան:
Armlur.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 02:20-02:30-ի հատվածներում՝ Վանաձորի Խնձորուտ թաղամասում: Անհայտ անձինք ռումբ են տեղադրել «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանի «Նիվա» մեքենայի տակ, որն անմիջապես պայթել է:
Պայթյունի հետևանքով վնասվել է մեքենայի դիմապակին և անիվները: Հայտնի է դարձել, որ այս կերպ ինչ-որ անձինք փորձել են զգուշացնել ՔԿՀ պետին: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, քանի որ բոլորը քնած են եղել:









































