Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հոկտեմբերի 8¬ին այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:
Շրջայցի ընթացքում թանգարան¬ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոսնտանդյանի ուղեկցությամբ Անն Իդալգոն ծանոթացել է թանգարանի ցուցանշումներին, Կոմիտասի անձնական ու ստեղծագործական կյանքի առավել ուշագրավ դրվագներին: Այս մասին տեղեկացրին Կոմիտասի թանգարան-¬ինստիտուտից՝ հավելելով. «Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նաև գրառում կատարեց Կոմիտասի թանգարան¬ինտիտուտի հուշամատյանում. «Ի պատիվ այն կապերի, որոնք միացնում են Ֆրանսիան Հայաստանին, Երևանը Փարիզին և որոնք Կոմիտասին են միացնում Փարիզին՝ իր հավերժական քաղաքին»:
Շրջայցի ավարտին ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը կոմիտասյան մեկ ստեղծագործություն կատարեց՝ ի պատիվ Ֆրանսիայից ժամանած հյուրերի:










































