Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել շաբաթ օրը Վրաստանում անցկացված ընտրություններում գրանցված չորս միջադեպի կապակցությամբ՝ տեղեկացնում է apsny.ge-ն:
Գործերը հարուցվել են Քրեական օրենսգրքի՝ բռնության գործադրման մասին հոդվածի համաձայն:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ խառը ընտրական համակարգով: 77 մարդ պետք է ընտրվեն համամասնական ցուցակներով, 73 պատգամավոր՝ մեծամասնական ցուցակներով: Համամասնական տեղերի համար պայքարում են 19 կուսակցություն:










































