Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Նագպուր քաղաքից 18-ամյա երիտասարդին կատարել են պոչի հեռացման վիրահատություն, որը դրանից 3 տարի առաջ սկսել է աճել նրա ողնաշարի ներքևի մասից, հայտնում է BBC-ն:
Մի քանի տարի նա և նրա հարազատները լռել են՝ վախենալով, որ կծաղրեն, սակայն պոչը շարունակել է աճել և ավելի շատ խանգարել տղային:
Այդ եզակի թերությունը բժիշկները համարում են մոր արգանդում մինչծննդյան վնասվածքի արդյունք, որի ժամանակ երեխայի ողնաշարի ծայրը տափակել է:
Վիրահատությունը բարդ չի եղել, սակայն պահանջել է նեյրովիրաբույժի մասնակցություն, քանի որ վերաբերվել է նաև է ողնուղեղին:











































