Քաղաքական իրավիճակի և բովանդակության առումով Հայաստանում հոկտեմբերի 2-ին կացացած ՏԻՄ ընտրությունները նոր տարրեր էին պարունակում և ստեղծվել է նոր իրավիճակ, երբ չկա հաղթող և պարտվող կողմ, միջանկյալ վիճակ է ստեղծել, երբ ՀՀԿ-ն ամենաշատ ձայներն է հավաքել, բայց ոչ այնքան, որ կարողանան շարունակել միանձնյա իշխանությունը: Սա մեծ հաշով խորհրդարանական մոդելին անցումային շրջանի առաջին արձանագրումն է, որը քննություն է և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Վերլուծաբանը նշեց, այն որ «Քաղաքացիական պայմանագիր»- ը խոստովանեց իր պարտությունը, դա նոր մշակույթ է, ողջունելի տարբերակ է: «Մինչև հիմա ընդդիմությունը սվոր էր մի իշխանության, որը գնում է կացնային, ամեն ինչ վերցնելու ճանապարհով, իսկ այժմ, արձագանքելով նոր մարտահրավերներին, լարված սոցիալական և հոգեբանական իրադրությանը, գնում է, այսպես ասած, ապակենտրոնացնելու պայմանական տարբերակով, երբ մասից հաժարվում է ամբողջը պահելու համար:
Այս ընտրությունը ցույց տվեց, որ ընդդիմությունը անհրաժեշտություն ունի ադեկվատ դառնալ, ադապտացվել ինչ-որ բան զիջող իշխանության դեմ պայքարելու. այս իրավիճակն իսկապես մարտահրավեր է հակառակ տրամաբանության մեջ գործունեություն ծավալող ընդդիմության համար:
Իշխող համակարգը չունի ուժային լուծումներին ապավինելու տնտեսական ռեսուրս, տնտեսական ռեսուրսի բացակայությունն ընդհանրապես համակարգը թուլացրել է ներսից: Եվ իշխանությունը ստիպված է փնտրել ուղիներ, որոնք հնարավորինս անաղմուկ կդարձնեն ընտրական արդյունքի ստացումը»,- նշեց Հ. Բադալյանը:
Անդրադառնալով կառավարության, մասնավորապես պաշտպանության ոլորտի փոփոխություններին՝ քաղաքական վերլուծաբանը նշեց. «Պաշտպանության նախարարության երկու կարևոր պաշտոնների նշանակումները անկասկած արվելու էին՝ մտքում հաշվի առնելով արձագանքները Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում, դա կարող էր հետաքրքրական լինել նաև Թեհրանի համար, այնուամենայնիվ, կարծում եմ, որոշումը կայացվել է Հայաստանում՝ Սերժ Սարգսյանի կողմից:
Փաթեթային հեռացումը, կարծում եմ, պայմանավորված է Օհանյան-Խաչատուրով դիմակայությամբ. Ս. Սարգյանը չի ցանկացել մեկին հեռացնել, մեկին թողնել՝ խնդիրն արմատից կտրելու համար: Ապրիլյան պատերազմը փաստարկ տվեց այն մասին, որ իսկապես այդ տանդեմը բանակի համար անարդյունավետ է և առաջ է բերել լրջագույն խնդիրներ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































