NASA-ն արձակել է անօդաչու թռչող սարք ԱՄՆ-ի ափերը փլուզող «Մեթյու» փոթորկի վերաբերյալ տվյալներ հավաքելու համար: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:
Global Hawk անօդաչուն արձակվել է հոկտեմբերի 6-ին: 16 մետր երկարությամբ անօդաչուն շարժվող փոթորկի մոտ արձակել է շուրջ 85 փոքր զոնդեր: Դրանք թույլ են տալիս չափել ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը և քամու արագությունը փոթորկի ներսում:









































