Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Երևանն ու Փարիզը կընդլայնեն համագործակցության ծրագրերի շրջանակը

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված պաշտոնական արարողության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու պաշտոնական այցով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով:

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Փարիզի գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի համար առանձնակի կարևորվում է Երևանի և Փարիզի միջև առկա բարեկամական ու գործընկերային հարաբերությունների ընդլայնումը:
«Անցած ավելի քան երկու տասնամյակներին հայ-ֆրանսիական միջպետական կապերը բոլոր մակարդակներում նշանավորվել են վերընթաց զարգացումով, ընդ որում, բոլոր ոլորտներում՝ լինի քաղաքական կանոնավոր երկխոսություն, ապակենտրոնացված համագործակցություն, թե տնտեսական, մշակութային, կրթական կամ այլ բնագավառներ: Եվ իմ խորին համոզմամբ դրան մեծապես նպաստել է նաև հանգամանքը, որ դեռ 20-րդ դարասկզբին Ֆրանսիան առաջին երկրներից մեկն էր, որ ընդունեց Մեծ եղեռնից մազապուրծ մեր հազարավոր հայրենակիցներին` նրանց համար դառնալով երկրորդ հայրենիք։ Շնորհակալություն Ձեզ, տիկին քաղաքապետ, հայերի նկատմամբ Ձեր մշտական ուշադրության համար: Նաև շնորհակալ եմ, որ հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեցող տարելիցի կապակցությամբ, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի այցի շրջանակներում Դուք ևս այցելեցիք Երևան ու մեզ հետ միասին հարգեցիք 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Կուզենայի նաև ընդգծել, որ Հայաստանում առանձնահատուկ բարձր են գնահատում Ֆրանսիայի դերակատարումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Այդ համատեքստում իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Երևան-Փարիզ համագործակցության շրջանակներում Փարիզի քաղաքապետարանում «Հայաստան 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրության կազմակերպմանն աջակցելու համար: Փարիզը բոլոր ժամանակներում ցույց է տվել համամարդկային բարձր արժեքներին իր հավատարմությունը: Ու վստահաբար նաև այդ արժեքները կրելու շնորհիվ է, որ Փարիզն այսօր հաջողությամբ դիմակայում է իր առջև ծառացած մարտահրավերներին: Ահաբեկչության այն ծանր օրերին, որ ցնցել էին քաղաքակիրթ ողջ աշխարհը, փարիզեցիների ցավն ու վրդովմունքը լիարժեք կիսեցին նաև երևանցիները՝ զորակցություն հայտնելով ու խորին հարգանք տածելով այն տոկունության նկատմամբ, որով հաղթահարվում էր այդ ամենը: Տիկին քաղաքապետ, ես համոզված եմ, որ հաջողությամբ դիմակայելով ցանկացած մարտահրավերի՝ Փարիզը մշտական զարգացում կապրի, և այս համատեքստում մեծ հեռանկարներ եմ տեսնում երկկողմ մեր համագործակցության համար՝ կարևորելով բազմակողմ և եվրոպական ծրագրերի շրջանակներում համագործակցությունը,- ընդգծել է քաղաքապետը:

Առանձնակի կարևորելով Երևանի՝ ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքի անդամ լինելու հանգամանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այն ևս մեկ հարթակ է՝ ֆրանսիական քաղաքների հետ նոր կապեր հաստատելու համար:

«Մեծ կարևորություն եմ տալիս նաև Ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիայի շրջանակներում մեր համագործակցությանը: Վերջերս Բեյրութում կայացած 36-րդ գագաթաժողովի ընթացքում կարևոր հարցեր արծարծվեցին: Հուսով եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք լուծումներ տալ այդ հարցերին: Լինելով ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքի անդամ՝ Երևանը միշտ մեծ շուքով է նշում Ֆրանկոֆոնիայի օրերը: Հարյուրից ավելի ամենատարբեր միջոցառումներ են անցկացվում կրթական ու մշակութային հաստատություններում: Ցանկանում եմ վերստին նշել, որ այս օրերին ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ Երևանում: Ուրախ եմ, որ մեզ հետ միասին այսօր մասնակցելու եք մեր հինավուրց մայրաքաղաքի 2798-ամյակին նվիրված միջոցառումներին: Վստահ եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհանդիսանա մեր երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների համար՝ ի շահ մեր քաղաքների ու մեր համաքաղաքացիների բարօրության»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն էլ իր ելույթում շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերի համար և ընդգծելով ֆրանս-հայկական կապերի ներկայիս բարձր մակարդակը՝ նկատել է, որ այդ գործում անչափ կարևոր է նաև ֆրանսիայի հայ համայնքի դերը: Անն Իդալգոն առանձնակի կարևորել է նաև Երևանի անդամակցությունը ֆրանկոֆոն քաղաքապետերի համաշխարհային ասոցացիային՝ նկատելով, որ այն ևս իր կարևոր դերակատարումն ունի երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդման հարցում:

«Երևանն ու, ընդհանրապես, ողջ Հայաստանը, ֆրանսախոս մեծ համայնքի մասն են կազմում: Սա, անշուշտ, միայն ֆրանսերեն խոսելով չէ, որ պետք է արտահայտվի: Այն նախ և առաջ միևնույն մշակույթը, հումանիստական, մարդասիրական արժեքները կիսելու առաքելություն է: Շնորհակալ եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ Ձեր գործուն մասնակցությունն եք ունենում ֆրանկոֆոն քաղաքապետների համաշխարհային ասոցացիային, որի նախագահն այսօր ես եմ: Ֆրանկոֆոն քաղաքապետների այդ մեծ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն իր քաղաքում կոնկրետ գործառույթներ է իրականացնում: Եվ այսօր կարող եմ նաև փաստել, որ Երևանի և Փարիզի միջև առկա սերտ համագործակցության հիմքում մեր ընդհանուր համոզմունքն է, որ անհրաժեշտ է բոլոր ուղղություններով մշտապես խթանել զարգացումը՝ այդպիսով նաև հնարավորություն ընձեռելով նոր սերնդին ավելի հաստատակամ ու վստահ նայել ապագային: Կցանկանայի առանձնակի կարևորել ու ողջունել մասնավորապես կրթական ծրագրերի խթանման հարցերում Ձեր հետևողական մոտեցումները, պարոն քաղաքապետ, ինչն ամենախոսուն վկայությունն է, որ Դուք ևս այն գաղափարի կրողն ու ջատագովն եք, որ երիտասարդությանը, ապագա սերնդին անհրաժեշտ է ոգևորել ու տալ թևեր, որ նրանք կարողանան ապահովել մեր ընդհանուր լուսավոր ապագան: Կրթությունը, նոր տեխնոլոգիաները, արհեստագործությունն այն ուղղություններ են, որոնց շուրջ մենք կարող ենք փոխշահավետ համագործակցություն ծավալել», – նշել է Փարիզի քաղաքապետը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Երևանի քաղաքապետին մայրաքաղաքի տոնի առթիվ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նկատել է, որ Երևանի օրվա տոնակատարությունն իր հերթին կլինի ներշնչանքի լրացուցիչ աղբյուր՝ երկու մայրաքաղաքների համագործակցությունն էլ ավելի սերտացնելու համար:

«Թույլ տվեք մեկ անգամ ևս Ձեզ շնորհակալություն հայտնել այն ջերմության համար, որով հյուրընկալեցիք մեզ Երևանում: Մեզ համար իսկապես մեծ պատիվ է Ձեզ հետ միասին նշել Երևանի տոնը: Անչափ երջանիկ եմ, որ այդ իրադարձությունները կիսելու եմ Ձեր և երևանցիների հետ մեկտեղ և համոզված եմ, որ այս պահերը կլինեն ներշնչանքի աղբյուր մեր համագործակցությունն էլ ավելի սերտացնելու համար: Կեցցե՛ Երևանը: Կեցցե՛ Փարիզը և կեցցե՛ ֆրանս- հայկական բարեկամությունը», – նշել է Փարիզի քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում