Շահ-Չերախը իրանական Շիրազի ամենագեղեցիկ մզկիթներից մեկն է, գրում է newsyou.info-ն: Դրա ոչ պաշտոնական անվանումը «Հայելային մզկիթ» է. պատերը զարդարված են հայելու մասնիկներով, թանկարժեք իրերով և արծաթե թիթեղիկներով, իսկ գմբեթն ամբողջովին ծածկված է հայելիներով և սմալտայով:
Ահմեդ և Մուհամմեդ եղբայրների՝ 14-րդ դարում կառուցված դամբարանը գրավում է զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից: Դամբարանն առանձնահատուկ է դարձնում ներքին հայելային զարդարանքը:
Ահմեդ և Մուհամմեդ եղբայրները սպանվել են 835 թ. աբբասիդների և շիաների միջև հակամարտության ժամանակ: 14-րդ դարում եղբայրական գերեզմանոցը դարձել է մուսուլմանների ուխտատեղի:
Շահ-Չերախ դամբարանը Իրանի ազգային հուշարձանների թվում է:





















































