ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն ընդունել են «Լուսավոր Հայաստան»- ի՝ միավորվելու առաջարկը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լովա Խաչատրյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ համոզված է՝ Վանաձորում ԲՀԿ-ականները կքվեարկեն «Լուսավոր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին. «Վստահ եմ, որ մեր կուսակցության անդամները կքվերակեն այնպես, ինչպես որոշել է կուսակցությունը: Մենք այդ մասին հայտարարություն էինք արել և վերահաստատեցինք դա: Չեմ կարծում, թե այդ որոշման մեջ փոփոխություն կլինի»:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին՝ Լ. Խաչատրյանը նշեց, որ ընտրողները նման պահանջ են դնում և որ «Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ ազդակ կլինի քաղաքական դաշտին: «Կյանքը ցույց տվեց, որ Գագիկ Ծառուկյանին տրված գնահատականները չեն համապատասխանում իրականությանը, ավելին՝ նա արժանացավ պետական պարգևատրման»,-նշեց Լ. Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































