Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ հունիսին.
«Հունիսին տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ամենայն հավանականությամբ, դրանից հետո հունիսին տեղի կունենա երեք երկրների նախագահների հանդիպումը»:
Մամեդյարովը նաև նշել է, որ գոյություն ունեն նախագահների տարբեր առաջարկներ, որոնց ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: