Մադրիդի «Ատլետիկո»-ի ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը «Միլան»-ի տրանսֆերային նպատակներից մեկն է:
Իտալական ակումբը մտադիր է գնել 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնում է TransferMarketWeb-ը:
«Ռոսսոներիներ»-ն արդեն բանակցություններ են սկսել է մադրիդյան ակումբի հետ, որի ղեկավարությունը ցանկանում է երիտասարդացնել թիմի կազմը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գոդինը 6 խաղ է անցկացրել:









































