Բրիտանիայում 21-ամյա տղամարդը փորձել է պարսպի վրայով մագլցելով՝ ներթափանցել Բուքինգհեմյան պալատ, սակայն ձերբակալվել է: Նա չի կարողացել իրեն պահել և ընկել է գետնին՝ հայտնում է BBC-ն:
Ինչպես ասված է լոնդոնյան ոստիկանության հայտարարության մեջ՝ նրա մոտ ձերբակալության պահին զենք չի հայտնաբերվել, սակայն դեպքի հետաքննությունը շարունակվում է:
Ձերբակալվածը տեղափոխվել է մեկուսարան, նա պետք է անցնի հոգեբանական փորձաքննություն:
Հայտնի է, որ թագավորական ընտանիքի անդամներից ոչ ոք այդ պահին պալատում չի եղել:











































