WikiLeaks սկանդալային կայքը հրապարակել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրական արշավի նախագահ Ջոն Պոդեստայի անձնական նամակների առաջին մասը։ Ընդհանուր առմամբ հրապարակվել է 2060 նամակ։
Նամակներում խոսվում է սիրիական հակամարտությունում Թուրքիայի դերի, ԴԱԻՇ-ի դեմ պայքարի, միջուկային էներգետիկային վերաբերող հարցերի և օգտակար հանածոների արդյունահանումից Քլինթոնների հիմնադրամում նվիրատվությունների մասին։
Նամակներում ընդգծվում է, որ Իրանը կարող է դառնալ «միավորող թեմա» Թուրքիայի և ԱՄՆ-ի համար, և հիշատակվում են Իրանը, Ռուսաստանն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը որպես անվտանգության սպառնալիք երկու երկրների համար։
Քլինթոնի շտաբում չեն հաստատել նամակների իսկությունը։










































