Մարզիչ Արամ Ոսկանյանը որոշում է կայացրել այլևս չշարունակել իր գործունեությունը Երևանի «Բանանցում»։
«Չնայած ակումբի ղեկավարության հետ լավ հարաբերություններին, որոշում կայացրեցի ներկայումս չշարունակել աշխատել «Բանանցում»: Գտնում եմ, որ ճիշտ եմ արել այն, որ մեկ տարի առաջ ընդունեցի Տիտո Ռամալյոյի մարզչական շտաբում որպես օգնական ընդգրկվելու առաջարկը, որովհետև ֆուտբոլում պետք է անընդհատ սովորել: Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց» ֆուտբոլային ակումբի բաժնետերերին, ղեկավարությանը, ֆուտբոլիստներին և բոլոր աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար», – ասված է հաղորդագրության մեջ:
Արամ Ոսկանյանը «Բանանցի» գլխավոր մարզիչն էր 2015/16 մրցաշրջանի մեկնարկում, իսկ 2015-ի հոկտեմբերի Տիտո Ռամալյոյի նշանակումից հետո նա «Բանանցում» աշխատում էր որպես գլխավոր մարզչի օգնական:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Արամ Ոսկանյանին կատարված պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայի ընթացքում:








































