Վիլնյուսի «Կոնգրես Հոլում» հոկտեմբերի 11-ին տեղի կունենա սիմֆոնիկ համերգ՝ նվիրված Հայաս¬տան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա¬կին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, համերգը կազմակերպել է Լիտվայում ՀՀ դեսպանությունը:
Երեկոյի ընթացքում հանդես կգան Լիտվայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը, Ա. Սպեն¬դիար¬յանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը` Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Տ. Չուխաջյանի, Մ. Չյուռլյոնիսի, Մ. Իպոլիտով-Իվանովի, Ս. Ռախմանինովի, Ժ. Բիզեի ստեղծագոր¬ծությունների կատարումներով:
Համերգը կղեկավարեն դիրիժորներ Կոնստանտին Օրբելյանը և Գինտարաս Ռինկյավիչուսը:






































