Չինաստանի հարավային Լյուչժոու քաղաքային շրջանում ապակե կամրջի վրայով անցնել որոշած չինացի զբոսաշրջիկների արձագանքը տեսանկարահանվել է։ Ոմանք մեծ դժվարությամբ են հաղթահարել բարձրությունից ունեցած վախը։ Այս մասին գրում է Stuff պորտալը։
Տեսանյութում երևում է, որ զբոսաշրջիկներից մեկը կքանստում է և սկսում տեղաշարժվել «սագի քայլերով»։ Համանման կերպ են վարվում երեք այլ չինացիներ։
Կամրջի բարձրությունը 52 մետր է, երկարությունը՝ մոտ 200 մետր։










































