Friday, 19 06 2026
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել ազատամարտիկների ընտանիքներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությանն ընդառաջ, Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարանների բանալիներ է հանձնել 1991թ. ապրիլին Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում հերոսաբար զոհված ազատամարտիկ Արթուր Կարապետյանի, ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին և ՀՀ սահմանների պաշտպանության, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրա բ Սարգսյանի ընտանիքներին, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային չորս մրցույթի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանակիր, «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին, ութ անչափահաս երեխաներ ունեցող Արթուր Սաֆարյանի և Լուսինե Բակունցի ընտանիքին: Անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ տրամադրվեց նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ևս 4 ընտանիքի: Հաշվի առնելով Արցախյան ազատամարտում ունեցած ներդրումը, հայ ազգագրական ու հայրենասիրական երգերի ստեղծման և տարածման գործում ունեցած զգալի ավանդը, ինչպես նաև բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը՝ Երևանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունուն: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով նոր բնակարանների տանտերերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ նմանատիպ նախաձեռնությունները Երևանի քաղաքապետարանի կողմից լինելու են շարունակական:

«Ուրախ եմ ողջունելու ձեզ Երևանի քաղաքապետարանի հյուրընկալ հարկի տակ և, առիթն օգտագործելով, շնորհավորելու Երևանի ծննդյան օրվա առթիվ: Արդեն մի քանի տարի է, Հանրապետության Նախագահի առաջարկով, բարի ավանդույթ ենք դարձրել զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին նաև «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում նոր բնակարաններ նվիրելը: Որպես Երևանի քաղաքապետ՝ սա ինձ համար իսկապես ամենահաճելի պարտականություններից մեկն եմ համարում, և վս տահ եղեք, որ նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական ու մենք արել և անելու ենք հնարավորը՝ ձեզ հուզող խնդիրներին օր առաջ լուծումներ տալու ուղղությամբ: Իսկ մինչ այդ կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ նոր բնակարանամուտի առթիվ: Առողջ վայելեք»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով երկար տարիներ սպասված խնդրի լուծման, գովելի ու գնահատելի ծրագրի կյանքի կոչման համար՝ նոր բնակարանատերերն էլ իրենց հերթին մաղթել են, որ Երևանի ծննդյան հաջորդող բոլոր տարիներին հետզհետե ավելանան մայրաքաղաքի հնարավորություններն ու, ըստ այդմ, նաև այս հրաշալի նախաձեռնության շրջանակում նոր բնակարաններ ստացող երջանիկ ընտանիքների թիվը: Առանձնակի կարևորելով նաև Երևանի քաղաքապետի հետևողականությունը քաղաքի զարգացման հարցում՝ նրանք նշել են, որ ամենօրյա այդ աշխատանքի շնորհիվ է, որ Երևանն օրեցօր գեղեցկանում ու ավ ելի հարմարավետ է դառնում:

2ea4bd4c710d1544c52f47bd811b5c0d66ad393d

4afc4cecb5b8ffff73b3a9cc0783a42d37760816

8d8b6d3a5f1b5127fa96a81c1e6a21f711ca8121

77db0ccffe8a9f5f41f895b318535e691c5d680b

ff6f01a0d17c51179ed3d5c7ee9d0c68f4959557

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում