ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին 7-րդ տեղն է զբաղեցրել ԵՄ վարչական մայրաքաղաք Բրյուսելի ամենաազդեցիկ կին-ղեկավարների վարկանիշում։
20 անձանց վարկանիշի երկրորդ հորիզոնականում հայտնվել է մրցակցային հարցերով եվրահանձնակատր Մարգարետ Վեստագերը՝ գրում է Politico-ն։ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կրիստալինա Գեորգիևան զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, հինգերորդ տեղում եվրոպացի օմբուդսմեն Էմիլի Օ՝Ռեյլին է։
Վարկանիշի առաջին հորիզոնականում լոբբիստական կառույցներ գլխավորող 9 կանանցից կազմված խումբն է։









































