Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը մասնակցել է Ադրբեջանի անկախության 25-ամյակին նվիրված «Ադրբեջանի դերը գլոբալ և տարածաշրջանային արենայում. իրողություններ ու հեռանկարներ» միջազգային համաժողովին, որը կազմակերպել է Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը:
Մամեդովը դատապարտել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը, ըստ որի՝ առաջնորդները պատրաստ չեն հակամարտության կարգավորմանը. «Մինչ այժմ ի՞նչ խելամիտ տարբերակ են առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց հետ չի համաձայնվել Ադրբեջանը: Թող միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների մասին խոսող մեծ պետությունները հայելու մեջ իրենց նայեն:
Ի՞նչ քայլեր են ձեռնարկել մեծ պետությունները՝ ԼՂ-ին հարակից 7 շրջանների ազատման համար: Միակ ուղին, որը նախորդ տարի գտան համանախագահները, այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրենք գան համաձայնության: Դա անարդար դիրքորոշում է Ադրբեջանի հանդեպ, դրանք երկակի ստանդարտներ են»:










































