Պակիստանի խորհրդարանը երկար վեճերից հետո հաստատել է օրենքը, որը խստացնում է «պատվի» դրդապատճառներով սպանության համար պատիժը, որի զոհ են դառնում տարեկան հազարավոր կանայք, նաև վերացրել է օրենքի կետը, որը «հանուն պատվի» սպանություն գործածներին թույլ է տվել ընդհանրապես խուսափել պատժից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նոր օրենքի համաձայն՝ «հանուն պատվի» սպանություն գործածները կպատժվեն առնվազն 25 տարվա ազատազրկմամբ: Օրենքը նաև սահմանափակում է ընտանիքի մյուս անդամների կողմից մարդասպանին «ներելու» մեխանիզմը, որը նախկինում կարող էր մարդասպանին ազատել պատժից:
Այժմ «ներում» կարող է կիրառվել միայն այն հանցագործների դեպքում, որոնց մահապատիժ է սպառնում, և նույնիսկ եթե ընտանիքը «ների» մարդասպանին, նա պետք է 25 տարի անցկացնի բանտում:








































