Պաղեստինյան ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժման ներկայացուցիչները Բեյրութում հանդիպել են «Հըզբոլլահի» և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների հետ: Այդ մասին հաղորդում է Asharq al-Awsat թերթը:
ՀԱՄԱՍ-ի կողմից բանակցություններին մասնակցել են քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը:
Կողմերը քննարկել են մի շարք խնդիրներ և առաջին հերթին ՀԱՄԱՍ-ին հատկացվող իրանական օգնության հարցը: