Սիրիայից ընդհանուր առմամբ հեռացել է 6.5 մլն մարդ, այդ թվում՝ բժիշկներ, սակայն ընդհանուր առմամբ բժիշկների պակաս չի դիտվում՝ հայտարարել է «Բժիշկներ առանց սահմանների» ոչ կառավարական միջազգային կազմակերպության մարդասիրական հարցերով փորձագետ Միխիլ Հոֆմանը։
«Ինչ-որ ժամանակ Սիրիան Մերձավոր Արևելքի առավել զարգացած առողջապահական համակարգով երկրներից մեկն էր… Այժմ՝ 5 տարի անց, այդ համակարգն ավերվել է։ Բժիշկների ու բուժանձնակազմի մեծ մասը լքել են երկիրը՝ Սիրիայից ընդհանուր առմամբ հեռացել է 6.5 մլն մարդ»,- ասել է Հոֆմանը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ Սիրիայում ամենուր անհրաժեշտ է բժշկական օգնություն։ Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունը ոչ ամեն տեղ է կարողացել հասնել բժիշկների աշխատանքի թույլտվության, քանի որ չի հաջողվել պայմանավորվել սիրիական կառավարության հետ։








































