«Մեթյու» փոթորիկի պատճառով զոհվել է նվազագույնը 102 մարդ, հայտնում է Reuters-ը: Ընդ որում՝ զոհերի թիվը Հաիթիում հասել է 98 մարդու:
Մարդկանց մեծ մասը զոհվել է ծառերի ընկնելու, գետերի հեղեղման և տների ավերման հետևանքով:
Փոթորիկը հարվածել է Հաիթիին և Բահամյան կղզիներին և այժմ ուղղվել է ԱՄՆ-ի արևելյան ափեր, որտեղից արդեն տարհանվել է ավելի քան 2 միլիոն մարդ:









































