Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը դեռևս վաղ է համարում խոսել հավաքականին ամբողջ կազմով որակազրկելու մասին: Այս մասին Ալավերդյանը նշեց` անդրադառնալով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հայտարարությանը, ըստ որի` 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից Նորայր Վարդանյանը խթանիչ միջոցներ է օգտագործել:
«Մեկ տարվա ընթացքում «բռնվելու» դեպքում է միայն զրկվում հավաքական թիմը: Ինչպես օրինակ ռուսների դեպքում, նրանք զրկվեցին քանի որ պատանիների, երիտասարդների և մեծահասակների մոտ կատարվեց ստուգում:
Իսկ այս դեպքը 8 տարվա ընթացքում է եղել: Վերջնական արդյունքները հայտնի կլինեն, երբ քննարկումները կավարտվեն միայն, այդ ժամանակ էլ կխոսենք թիմի որակազրկման մասին»,- ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:








































