Air France ավիաընկերությունն ու հատուկծառայությունները ուժեղացրել են անվտանգությունը միջադեպերի թվի մեծացումից հետո՝ կապված ընկերության արմատական տրամադրությունների աշխատակիցների գործունեության հետ։ Այս մասին հայտնում է Airlive-ը։
Air France-ը իշխանություններին հայտնել է կերոսինի 40 բեռնարկղի հայտնաբերման մասին, որոնց վրա եղել է «Ալլահ աքբար» գրություն։
Նշվում է, որ վերջին ամիսներին եղել են մի քանի կասկածելի դեպքեր։ Օդաչուները բազմիցս գանգատվել են խցիկում պարբերաբար առաջացող անսարքություններից, սակայն կասկածելի մեխանիկն արագ լքել է երկիրն ու այնուհետև նկատվել Եմենում։ Երկու այլ աշխատակիցների կասկածում են տարհանման պլանի մի քանի սլայդ-գծագրերի կեղծման համար։








































