Հինգ ոստիկան տուժել է իսպանական Մուրսիա քաղաքում, որտեղ 67 ներգաղթյալ անկարգություններ են արել և փախուստ իրականացրել օտարերկրացիների պահման կենտրոնից։ Այս մասին հայտնում է իսպանական EL Mundo պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան, երբ ձերբակալված ներգաղթյալներից մեկը գանգատվել է վատ ինքնազգացողությունից։ Հաստատության աշխատակիցները շտապօգնության բրիգադ են կանչել։ Երբ բժիշկները հասել են, մյուս ներգաղթյալները անկարգություններ են արել դանակներով ու կրակմարիչներով։
Փախուստի դիմած անձանցից 367-ին հաջողվել է վերադարձնել, մյուս 30-ի գտնվելու վայրն իրավապահները փորձում են պարզել։






































