ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը գովել է իր և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի առաջին դեբատները նմանակած դերասաններին՝ նշելով, որ իր համար այնքան ծիծաղելի է եղել, որ քիչ է մնացել՝ ընկնի աթոռից: Այս մասին հայտնում է TMZ պորտալը:
ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին հրապարակային դեբատներից հետո MSNBC հեռուստաալիքը ցուցադրել է Քլինթոնի և Թրամփի դեբատների նմանակումը. նրանց մարմնավորել էին դերասան Ալեք Բոլդուինը և դերասանուհի Քեյթ Մաքքինոնը:
«Ասեմ՝ երբ տեսա Մաքքինոնի դուրս գալը ձեռնափայտով, կարծում էի, որ կըկնեմ աթոռիցս: Նա ինձ ստիպեց ծիծաղել, այնքան ծիծաղելի և բնական էր: Նա հրաշալի խաղաց»,- ասել է Քլինթոնը՝ նշելով, որ Բոլդուինը ևս հրաշալի է խաղացել:
«Չեմ համբերում տեսնել՝ նրանք էլ ինչ կցուցադրեն»,- ասել է Քլինթոնը:











































