Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները մայիսի 19-ին, ժամը 14.00-ին, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել 36-ամյա Արթուր Ա.-ին, որը ս/թ մայիսի 11-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
Կատարվում է քննություն:
* * *
Մայիսի 19-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երվանդ Քոչարի փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման են ենթարկել 32-ամյա Արտաշես Շ.-ին, որը ս/թ մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասի` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը և 325 հոդվածի 1-ին մասի` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, մեղադրանքներով:
Կատարվում է քննություն:










































