Հնարավոր է, որ մարդու կյանքի տևողությունը սահմանափակված է 115 տարով՝ հայտնել են ամերիկացի գիտնականները: Այդ հետազոտության արդյունքների մասին հրապարակված է Nature պարբերականում:
Մարդու կյանքի միջին տևողությունը մշտապես ավելանում է՝ կապված ծնունդների ժամանակ բժշկական օգնության բարելավման, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի դեմ պայքարում հաջողությունների հետ:
Նյու Յորքի հետազոտողները վերլուծել են Մարդու մահացության տվյալների բազան (Human Mortality Database) երկարակյացների շրջանում (110 տարեկանից մեծ) Ֆրանսիայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Համաձայն այդ տվյալների՝ 100 տարեկանից մեծ մարդկանց կյանքի սպասվող տևողության աճը դանդաղել է, իսկ մահվան պահին առավելագույն տարիքը մնացել է անփոփոխ արդեն 20 տարի:
Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի պրոֆեսոր Յան Ֆեյգը BBC-ին տված հարցազրույցում ասել է. «Պատմության մեջ մենք առաջին անգամ կարողացանք տեսնել, որ կարծես թե գոյություն ունի կյանքի առավելագույն տևողություն: Դրա սահմանն է 115 տարի»:











































