ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իր կարիերայի ընթացքում ներդրում է արել հօգուտ այն գլխավոր դատախազների ընտրարշավների, ովքեր կարող էին այս կամ այն կերպ ազդել իր բիզնեսին առնչվող որոշումների կայացմանը։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը։
Թրամփը, նրա ընտանիքի անդամներն ու գործընկերները, սկսած 1980-ականներից, որոշ գումարներ են նվիրաբերել նահանգների գլխավոր դատախազներին, եթե նրանցից կախված գործեր են ունեցել։ Այս մասին են վկայում հանրապետականի քաղաքական նվիրատվությունների մասին ամփոփագիրը։ Պարբերականը նշում է, որ իշխանության մարմինների այնպիսի ներկայացուցիչները, ինչպիսիք են նահանգների գխավոր դատախազները, բիզնեսի վերահսկման զգալի լիազորություններ ունեն։
Թրամփը երբեք էլ չի թաքցրել իր նվիրատվության շարժառիթները։ «Որպես գործարար և ազդեցիկ մարդկանց համար շատ էական նվիրատվություն անող՝ ես հասկանում եմ, որ երբ դու տալիս ես, նրանք անում են քեզ համար այն, ինչ նրանցից ուզում ես»,- թերթը մեջբերում է Թրամփի խոսքերը 2015 թվականի հարցազրույցներից մեկից։
2001-2014 թթ. պաշտոնյաները Թրամփից ստացել են ընդհանուր մոտ 140 հազար դոլար։ Մինչև 2001 թվականն արված նվիրատվությունների մասին տեղեկություններն անհասանելի են՝ նշում է թերթը։











































