Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիան ու Հարավային Օսիան Հարավային Կովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումների 37-րդ փուլում հայտարարել է Վրաստանի կողմից իրենց միջազգային արենայում մեկուսացնելու փորձերի մասին։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ ընդգծելով, որ այդ հարցը կուսումնասիրվի հետագայում.
«Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչները ուշադրություն հրավիրեցին այն մասին, որ Վրաստանն ու նրա արևմտյան գործընկերներն ամեն կերպ ձգտում են մեկուսացնել իրենց միջազգային արենայում։
Բերվել են կոնկրետ օրինակներ, երբ վրացի դինավագետները ձախողել են Եվրոպայի երրորդ երկրներում անցկացված միջազգային փառատոններին դերասանների ու կատարողների մասնակցությունը»։
Կարասինը գլխավորել է ժնևյան քննարկումների 37-րդ փուլին (հոկտեմբերի 4-5-ին) մասնակցող ռուսական պատվիրակությունը։











































