Թուրքական Dünya Bülteni լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայում անցկացվել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մանրամասները հետազոտելու համար ստեղծված խորհրդարանի հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Այն նախագահել է Բուրդուրից ընտրված պատգամավորՌեշաթ Փեթեքը, ով ներկայացնում է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը՝ որպես խորհրդարանի նախագահական դիվանի ամենատարեց անդամ:
Նիստի արդյունքներով ընտրվել են հանձնաժողովի փոխնախագահ, խոսնակ և քարտուղար: Այդ բոլոր պաշտոններն էլ բաժին են ընկել ԱԶԿ-ի ներկայացուցիչներին:
Նիստի ժամանակ Փեթեքը խստապես դատապարտել է ռազմական հեղաշրջման փորձը և հայտարարել, որ հանձնաժողովի անդամներն իրականացնելու են պատմական առաքելություն:







































