Ոստիկանությունը ազատել է Բավարիայի 43-ամյա բնակչին, որին ծնողները մի քանի տասնամյակ պահել են փակի տակ, հայտնում է The Local-ը:
Ենթադրվում է, որ տղամարդուն չեն թողել տնից դուրս գալ 80-ականների կեսերից: Ծնողներին մեղադրանք է ներկայացվել իրենց որդուն մարմնական վնասներ հասցնելու և անօրինական ազատազրկման համար:
Հաղորդվում է, որ տղամարդու ծնողները չեն ընդունում մեղադրանքները և պնդում են, որ իրենց որդին 13 տարեկանից հետո տնից դուրս չի եկել սեփական կամքով: Նրա մայրը հայտարարել է, որ որդին վախեցել է տնից դուրս գալ, քանի որ մանկության տարիներին նրան դաժանորեն հալածել են հասակակիցները:










































