Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր ծրագրերը շարունակում է իրականացնել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նոր ձևավորված կառավարությունում ԱԻՆ-ը կներկայացնի նոր ծրագրեր:
«Մենք աշխատում ենք ոչ միայն ՀՀ կառավարության, այլև միջազգային կազմակերպությունների հետ և կատարում ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները»,- նշեց նախարարը: Հարցին, թե արդյոք նոր վարչապետը ԱԻՆ-ի առջև նոր խնդիրներ է դրել, Արմեն Երիցյանը պատասխանեց՝ այո, բայց իրենք նույնպես ներկայացրել են իրենց խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ աշխատում են: Խնդիրները, ըստ նրա, վերաբերում են թե 911 ծառայությանը, թե ճգնաժամային կառավարման կենտրոնին:
Անդրադառնալով իր վերանշանակմանը, Արմեն Երիցյան պատասխանեց. «Յուրաքանչուրը նշանակվում է իր աշխատանքի շնորհիվ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































