Այսօր ամերիկացի երգչուհի Շերիլին Սարգսյանը՝ Շերը, նշում է իր 65-ամյակը: Նա դարձել է համաշխարհային փոփ բեմի անբաժանելի մասը: Երգելուց բացի, Շերիլին Սարգսյանը նաև խաղում է ֆիլմերում:
Շերը սովոր է միշտ զարմացնել հանդիսատեսին` ներկայանալով անհավանական կերպարներով կամ հանդերձանքով, հաճախակի պլաստիկ վիրահատությունների է ենթարկվում, ինչի շնորհիվ շատերն ասում են, որ Շերիլինն ընդհանրապես չի ծերանում:
Ամերիկացիները Շերի հետ կապված մի ասույթ ունեն. «Միջուկային պատերազմից հետո կենդանի են մնալու միայն խավարասերներն ու Շերը»: