«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին կարծիք է հայտնել իր թիմակից Մարկուս Ռեշֆորդի մասին: Անգլիայի ազգային թիմի ավագը կարծում է, որ Ռեշֆորդը համաշխարհային ֆուտբոլի ամենահետաքրքիր խաղացողներից մեկն է:
«Մարկուսը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա համաշխարհային ֆուտբոլի ամենահետաքրքիր երիտասարդ խաղացողներից մեկն է: Վստահ եմ, որ Ռեշֆորդը կշարունակի ջանասիրաբար աշխատել և բարելավել խաղային որակները:
Առաջիկա տարիներին նա գերաստղ կդառնա: Ռեշֆորդն արժանի է լինել Անգլիայի հավաքականի կազմում»,- Sky Sports-ը մեջբերում է բրիտանացի հարձակվողի խոսքերը:









































